«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Շարունակում են ՀԱԵ-ի դեմ ոտնձգությունները` պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ

Շարունակում են ՀԱԵ-ի դեմ ոտնձգությունները` պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ
05.01.2026 | 14:15

Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին:

Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք:

Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարկման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները` պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ:

Իսկ 4 բարձրաստիճան հոգևորականներ ապօրինաբար մինչև հիմա շարունակում են մնալ ճաղերի հետևում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ