«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Եկեղեցու ինքնակառավարումը ոչ միայն սահմանադրական հիմունք է, այլև՝ առաքելավանդ սովորույթ

Եկեղեցու ինքնակառավարումը ոչ միայն սահմանադրական հիմունք է, այլև՝ առաքելավանդ սովորույթ
11.01.2026 | 13:26

Վեհափառ Հայրապետի ընտրության անվավերության թեզը կլիներ անչափ զավեշտալի, եթե չլիներ այսքան ողբալի։

Վեհափառ Հայրապետը ԿԱԹՈՂԻԿՈՍ է ոչ միայն կանոնական իրավունքի ուժով, այլև Հոգևոր դասի գերակշիռ մեծամասնության լեգիտիմ շահով։

Եվ այս անվիճելի իրողության ու անսակարկելի փաստի վիճարկումը նման է նրան, որ պնդենք, թե Հայաստանը անկախ պետություն չէ, քանի որ, դիցուք, Պակիստանը չի ճանաչել այդ անկախությունը, կամ ճանաչման պահին այն չուներ սահմանազատված տարածք, որը պետության էական հատկանիշներից մեկն է։ Ակնհայտ է, որ այն նոնսենս է։

Վեհափառի ընտրությունը, կարգավիճակը, անձնական կյանքը իրավասու Հոգևոր ատյանի քննության խնդրո առարկան է։ Իրավական պետությունում պետության որևէ ներկայացուցչի կողմից այդպիսի հարցերի կոպիտ միջամտությունը Սահմանադրական կարգի տապալում է։ Ուրիշ ոչինչ։ Եկեղեցու ինքնակառավարումը ոչ միայն սահմանադրական հիմունք է, այլև՝ առաքելավանդ սովորույթ:

Ուստի գռեհիկ իրավական մատերիալիզմով կանոնական իրավունք մեկնաբանելը շատ անհեռատես զբաղմունք է։ Դրա փոխարեն, կարելի է կարդալ, օրինակ, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը». այն տեղը տեղին կբացատրի մնացյալը։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ