«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ինչ-որ մեկին անհրաժեշտ է տրոհել դարերի պատմություն ունեցող կառույցը

Ինչ-որ մեկին անհրաժեշտ է տրոհել դարերի պատմություն ունեցող կառույցը
03.02.2026 | 13:50

Ի՞նչ կլինի, եթե կաթողիկոս փոխվի: Մենք ավելի լա՞վ կապրենք: Թոշակներն ու աշխատավարձե՞րը կբարձրանան: Օկուպացված տարածքները և ռազմագերիները կվերադարձվե՞ն: Կմտնենք ՆԱՏՕ և Եվրամիությու՞ն: Աստծուն ավելի շա՞տ կհավատանք: Էլ ի՞նչ ասեմ:

Լավ, հարցն այլ կերպ ձևակերպեմ. արդյո՞ք կաթողիկոսի փոփոխությունը ներեկեղեցական օրակարգ է, հետևաբար` անհրաժեշտություն: Եթե նույնիսկ համարենք, որ հոգևորականների հանդեպ որևէ ճնշում չի եղել, ապա փաստենք, որ կաթողիկոսին առերևույթ դեմ են առավելագույնը 15-20 հոգևորական: Դա շատ փոքր տոկոս է կազմում: Այսինքն, կաթողիկոսի փոփոխությունը նաև ներեկեղեցական պահանջ չէ:

Ակնհայտ է, որ կաթողիկոսի փոփոխմամբ թվարկածներիցս ՈՉԻՆՉ չի փոխվելու: Թեպետ, մի փոքր սխալվեցի: Կփոխվի արժեհամակարգը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս նախկինը չի լինի: Տրոհվելու է:

Ստացվում է, որ ինչ-որ մեկին, իր սեփական քմահաճույքը բավարարելու համար, անհրաժեշտ է տրոհել, այլ կերպ ասած` կազմաքանդել, դարերի պատմություն ունեցող կառույցը: Տրամաբանորեն` այդ ինչ-որ մեկը կարող է դրա համար երեք պատճառ ունենալ` արտաքին պատվեր, խելագարություն, պայքար Աստծո դեմ: Մեծ հաշվով, վերջին երկու հանգամանքներն ունեն պատճառահետևանքային կապ: Եվ, եթե այդպես է, ապա մնում է խելագարությամբ համեմված արտաքին պատվերը:

Իսկ ի՞նչ են անում այդ դեպքում: Ասում են, որ աղոթքը սարսափազդու զենք է Սատանայի (Լյուցիֆեռի, Վելզեվուլի) դեմ: Եթե կաթողիկոսը և նրա շուրջ համախմբված հոգևորականները ՀԱՎԱՏՔՈՎ աղոթեն, ապա գոնե խելագարությունը կբժշկվի: Իսկ արտաքին պատվերն առանց խելագարության միանշանակ չեղարկվելու է, քանզի միայն խելագարը կարող է նման պատվեր կատարել: Եվ, ուրեմն, եթե մեր հոգևորականներն իսկապես հավատացյալ են, ապա թող աղոթեն:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ