Սոցիալիզմի գաղափարը ծնվել է հասարակ մարդկանց կյանքը լավացնելու փնտրտուքի պրոցեսում, բայց պրակտիկ կյանքում և գլոբալ գոյապայքարի ֆոնի վրա տարբեր պայմաններում այդ նույն գաղափարն ունեցել է տարբեր իրականացումներ՝ ԽՍՀՄ-ի, Չինաստանի և ավելի մասշտաբային, այսպես կոչված, սոցիալիստական լագերի տեսքով և հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների տեսքով։
Սոցիալիստական գաղափարի տարբեր իրականացումները ունեցել են նաև մեկ այլ սկզբունքային տարբերություն, այն է՝ վերաբերմունքը մասնավոր սեփականության նկատմամբ։
Բացի դրանից, աշխարհն այսօր ականատես է նաև կոմունիստական գաղափարի և մասնավոր սեփականության գաղափարի սինթեզին՝ ծաղկող Չինաստանի և Վիետնամի տեսքով։
Վերջիններս, շատ լուրջ դասեր քաղելով ԽՍՀՄ-ի դղրդալով քանդվելուց, հասկացան երկու շատ կարևոր բան՝
1․ Տվյալ մենթալիտետի պայմաններում կայուն իշխանական մեխանիզմին, այն է կոմունիստական գաղափարի վրա հիմնված իշխանական վերտիկալին, ձեռք տալը կարող է ծնել շատ լուրջ անկայունություններ, ինչպես դա եղավ ԽՍՀՄ-ում։
2․ Խորհրդայինի տեսակի երկրների տնտեսական զարգացումը կաշկանդող հիմնական հանգամանքը կոմունիստական դոկտրինի սխալ վերաբերմունքն էր մասնավոր սեփականության պրոբլեմի նկատմամբ, որը, ինչպես ցույց տվեց ՆԷՊ-ի պատմությունը, կոմունիստական գաղափարի և մարդու էության մեջ հակասության արդյունք էր և որն էլ բերեց իշխանության հիմք կոմունիստական գաղափարի հաղթանակին և ԽՍՀՄ-ի տնտեսության, հատկապես, գյուղատնտեսության տևական հետամնացությանը։
Մյուս կողմից էլ, արդյունաբերության, կրթության և գիտության ոլորտներում, որտեղ մասնավոր սեփականության պրոբլեմը այնքան սուր չէր, ինչպես գյուղական մենթալիտետի դեպքում, խորհրդային իշխանությունը ունեցավ ռացիոնալ և նպատակային քաղաքականություն, որը շատ կարճ ժամանակում միջնադարյան մենթալիտետով երկիրը վերածեց տեխնոլոգիական մտածողությամբ երկրի, բայց որը նաև ուներ սննդի կարիք։
Եվ այստեղ Ստալինը գյուղատնտեսության ոլորտում կատարեց պետության ապագայի տեսանկյունից մի հանճարեղ քայլ, ստեղծելով կոլխոզները, որի արդյունքում կրիտիկական նշանակություն ունեցող սննդի արտադրությունն անցավ պետության վերահսկողության տակ, բայց և բերեց ակտիվ տնտեսավարող գյուղացիության, այն է՝ կուլակների դասի ոչնչացման՝ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում սկզբունքով։
Այս պայմաններում Ստալինը կատարեց երկրորդ կարևորագույն քայլը՝ ամերիկյան ընկերությունների միջոցով կառուցեց ԽՍՀՄ-ի ծանր արդյունաբերությունը, որն էլ կոլխոզների հետ միասին դարձավ կայուն հիմք երկրորդ աշխարհամարտում հաղթելու և գերտերություն դառնալու գործում։
Դրանից բացի, դեռևս Նիքսոնի ժամանակ և Քիսինջերի ջանքերով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ստեղծվել էր ալյանսի նման մի բան, խորհրդային երկրին խեղճացնելու համար, որի նպատակով ԱՄՆ-ը Չինաստանին տվեց տեխնոլոգիաներ և ֆինանսավորում, որն էլ բերեց նրան, որ ԽՍՀՄ-ի կոլապսի ժամանակ Չինաստանն արդեն ուներ կապիտալիստական տեսակի տնտեսության նման մի բան։
Այս հանգամանքը և և գորբաչովյան ռեֆորմների դառը փորձը հուշեցին Դեն Սյաոպինին, որ կոմունիստական գաղափարախոսությանն ու իշխանությանը ձեռք տալ պետք չէ և, դրանից բացի, կարելի է նաև կոմունիստական դոկտրինի վերաբերմունքը փոխել մասնավոր սեփականության նկատմամբ։
Եվ այսպես ստեղծվեց այսօրվա չինական հրաշքը, որը աշխարհի պատմությունը հիմնավորապես փոխելու պոտենցիալ ունի և որի մի մասն էլ արդեն իրականացրել է։
Դրանից բացի, ոտքի է կանգնել նաև Ռուսաստանը, որն էլ Չինաստանի հետ ալյանսի նման մի բան ունի, որը նաև դիմակայության մեջ է Արևմուտքի հետ և որն ինքն էլ, նոր բարձրացող ուժերի ճնշման տակ, կայունության լուրջ պրոբլեմներ ունի։
Աշխարհն էլ, տատանումներով ու ցնցումներով, գնում է դեպի նոր սառը պատերազմ՝ իր նոր տենդենցներով, որոնցից երկուսը ունեն գոյաբանական իմաստ և որոնք կկառավարեն մարդկության կյանքի հետագա ընթացքը՝
1․Երկրագնդի գերբնակեցում և, որպես դրա հետևանք, մարդկանց թիվը ռադիկալ ձևով կրճատելու անհրաժեշտություն։
2․Մարդկության կյանքի հարատևման համար անհրաժեշտ կրիտիկական ռեսուրսների ավելի ռացիոնալ օգտագործում, որն էլ կնշանակի կապիտալ դիզելու նպատակով այդ ռեսուրսները մրցակցային պայքարում խժռելու քաղաքականության սանձում։
Աշխարհը մեծագույն փոփոխությունների շեմին է, և, անկախ նրանից, որ մարդկության առաջ կանգնած մեծագույն պրոբլեմը երկրագնդի վրա մարդկանց թվի ռադիկալ կրճատման անհրաժեշտությունն է, մարդկանց մտքինը մեկը մյուսին հաղթելն է, որտեղ դրա ավելի մեծ շանսը նրանն է, ով մեծաքանակ բնակչություն ունի, մի տենդենց, որն ուղիղ գծով հակասության մեջ է մարդկության գոյության հետ։
Այս հանգամանքն էլ ծնում է առաջին հայացքից տարօրինակ մի պահանջ՝ արգելակել տեխնոլոգիական զարգացումը կամ էլ, առնվազն, հնարավորինս դանդաղեցնել այն, որի համար վերադարձը դեպի խորհրդային տեսակի անարտադրողական սոցիալիզմը, հնարավոր լուծում է
Պավել Բարսեղյան