ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է

Իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է
12.05.2026 | 12:09

նիկոլ փաշինյանն ինձ համար ոչ վարչապետ է, ոչ էլ դավաճան։ Նա թշնամի է։

Միայն թշնամին գիշեր ու զօր Ալիևի քիմքին հաճո որպես քաղցրավենիք կհայտարարի` Արցախը չի եղել հայկական, Արցախը միշտ էլ եղել է ադրբեջանական տարածք։

Այստեղ է, որ մեծ հարց է առաջանում.

֊ Եթե Արցախը ադրբեջանական էր, ապա 44֊օրյա պատերազմում ինչու՞ տարար հինգ հազար մատղաշ կյանք զոհաբերեցիր...

Եվ հետո, հարյուրից, հարյուր, համոզված եմ.

֊ Եթե 44֊օրյա պատերազմում հաղթանակը մերը լիներ, պիտի ասեիր, չէ՞, պիտի անպայման ասեր.

֊ Հաղթանակը նախկինները չեն տարել, հաղթանակը տարել է ՔՊ֊ական զորեղ իշխանությունը։

Այո, պարտությունը տեր չունի, հաղթանակներն են, որ ունեն հազար ու մի տեր։

Իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է։ Այդ իսկ պատճառով ես իմ շրջապատում խստիվ հայտարարել եմ.

֊ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՈՎ ՆԻԿՈԼԻՆ ՁԱՅՆ ՏԱ` ԹՈՂ ԱՅԼԵՎՍ ԻՆՁ ՉԲԱՐԵՎԻ։

ՆԱ ՆՈՒՅՆՔԱՆ ԹՇՆԱՄԻ Է ՄԵՐ ԵՐԿՐԻՆ, ՈՐՔԱՆ ՆԻԿՈԼԸ։

Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր նիկոլի ստնտու ձայնն են, թող ընդհանրապես չառընչվեն ինձ։ Արդեն իսկ նման ծայրահեղ դիրքորոշում են որդեգրել նաև ինձ հարազատ շատ ընկերներ։ Նրանք ոչ են ասում ազգային խայտառակությանը սատարող երբեմնի իրենց ծանոթներին։ Նույնը հորդորում եմ անել ֆեյսբուքյան իմ ընկերներին։ Մինչ չձերբազատվենք ներսի թշնամիներից, մենք չենք կարող պայծառ ապագա ունենալ։

Այլևս նահանջելու տեղ չկա։

Առաջիկայում կպարզվի` մենք կո՞ղմ ենք Հայաստանին, թե՞ թուրքահայաստանին...

Սա սոսկ ընտրություն չէ։

Սա կենաց մահու կռիվ է։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2508

Մեկնաբանություններ