Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս

Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս
14.09.2026 | 13:14


Ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի է անցել, երբ Մեքքայում ստորագրվեց ռազմապաշտպանական համաձայնագիր՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև։ Համաձայնագրի պայմաններով՝ մասնակից երկրներից մեկի վրա հարձակումը գնահատվում է որպես բոլոր երկրների վրա հարձակում։
Մի շարք փորձագետների կողմից Իսլամական ՆԱՏՕ անվանված այս դաշինքում, Պակիստանը վճռականորեն խնդրել է Իրանին՝ հանգստացնել հութիներին։ Նրանք այժմ ակտիվորեն պատերազմում են սաուդցիների դեմ։
«Թե չէ ի՞նչ»,- հարցրել են Իրանից, ինչին Պակիստանում պատասխանեցին. «Այլապես մենք թուրքերին կասենք»։ Այնինչ Անկարայում «հեռախոսներին չեն պատասխանում» և Սաուդյան Արաբիայի շահերի դեմ ուղղված հարձակումների վերաբերյալ խորհրդավոր լռություն են պահպանում։
Կահիրեում բնականաբար հետևում են այս գործընթացին և հետևություններ են անում, քանի որ մինչև վերջերս նրանց այս դաշինքին միանալու ակտիվ կոչեր էին անում։ Բայց Եգիպտոսը միամիտ չէ ու լավ գիտի Մերձավոր Արևելքը:
Մեքքայի դաշինքի ստեղծման հայտարարությունից հետո լրջորեն մտահոգված էին նաև Իսրայելում, որտեղ ենթադրում էին, որ նման դաշինքը կարող է ուղղված լինել հրեական պետության դեմ։
Այժմ դաշինքն իր առաջին փորձությանն է ենթարկվում։ Սաուդյան Արաբիան մտավ ռազմական առճակատման մեջ եմենցի հութիների հետ, աջակցեց Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, նրան տրամադրեց ռազմական տեխնիկա և ինքն էլ մի շարք ավիահարվածներ հասցրեց շիա զինյալների դիրքերին։
Երբ հութիները դիմադրեցին և անցան հակահարձակման, Էր-Ռիադը օգնության դիմեց իր նոր դաշնակիցներին։ Թուրքիան և Պակիստանը կտրականապես դատապարտեցին հութիների հարձակումները և հրապարակայնորեն աջակցեցին Սաուդյան Արաբիային, սակայն խուսափեցին ուղղակի ռազմական միջամտությունից։ Ահա և այն ամենը, ինչ նշանակում է ռազմական դաշինք Մերձավոր Արևելքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությանը միջամտելուն հրապարակային հրաժարումից հետո, Սաուդյան Արաբիան հայտնվեց բավական անհարմար վիճակում։ Նրա գործողությունների հետևանքով նոր տարածքներ անցան հութիների վերահսկողության տակ։ Այդ թվում՝ նրանք ապահով ելք ստացան դեպի Բաբ-էլ-Մանդեբի նեղուց՝ համաշխարհային ծովային առևտրի ևս մեկ «նեղ կոկորդ»։ Դրա հետևանքները դեռ առջևում են։
Իսկ Սաուդյան բանակը և Եմենում նրա դաշնակից ուժերը, չնայած հսկայական ֆինանսական ներարկումներին, ցույց տվեցին, որ ի վիճակի չեն դիմակայելու ավելի հմուտ և մոտիվացված հակառակորդին։ Սա Էր-Ռիադի համար լուրջ փորձության պահ է։
Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս, և դա մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել:

Արտակ Զաքարյան
Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ