Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Բա հլը էն կնկա խոնարհ կեցվածքը տեսեք

Բա հլը էն կնկա խոնարհ կեցվածքը տեսեք
20.06.2025 | 21:00

Երբևէ այսպիսի հայացքով նայե՞լ եք Մասիսին։

Հենց այսպես պետք է նայել Մասիսին․ հայացքիդ մեջ պիտի լինի և կարոտ, և բերկրանք ու նվիրվածություն, և, իհարկե, սրբազան լեռան համեմատ սեփական չնչինության զգացում։

Բա հլը էն կնկա խոնարհ կեցվածքը տեսեք։

Այդպիսի կուսական անմեղությամբ միայն հարսներն էին կանգնում սկեսրայրի առաջ ու նամուսի գերդոզավորումից շառագունում։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ