Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իսկ Խոսրովի արգելոցում հրդեհ է

Իսկ Խոսրովի արգելոցում հրդեհ է
27.07.2025 | 12:46

Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել ու ես ավելի քան վստահ եմ, որ կրակի տարածման դեպքում ոչ ոք, ոչինչ չի անի։

Որովհետև մեր երկրի ղեկին այն մեկն է, ով «սպանեց» և Խոսրովի արգելոցի նախկին տնօրենին, և կազմաքանդեց արգելոցի կառավարման համակարգը։

ՈՒ հիմա նա իր ոչ պաշտոնական կնոջ ու կրտսեր երեխայի հետ թյուրքական նախահայրենիք Ալթայում մասնակցում է Բնապահպանական համաժողովի, Խոսրովի ու այլ բնության հատուկ պահպանվող վայրերի մասին հեքիաթներ է ներկայացնում, հրավիրում գալ Հայաստան որտեղ արգելոցներից կարևորը Շիկահողը տվել է ադրբեջանցիներին, Խոսրովը մատնել անտերության, ինչպես բոլոր մյուս վայրերն ու ընդհանրապես բնագավառները։

Սրա հետ զուգահեռ արդեն մի քանի օր է, ըստ ադրբեջանական տեղեկատվության, կրակի մեջ են Ակնան ու Մարտակերտի շրջանը։

Նրանք էնտեղից ավերեցին Արցախը, Նիկոլն էլ էս կողմից է վարի տվել բնությունը. ստով, խաբեությամբ, պոպուլիզմով, դավաճանությամբ։

Միահամուռ ինքն ու Ալիևը Հայկական լեռնաշխարհը սարքում են օտարման զոնա։

ՈՒ կարևորը, գնացել է Ռուսաստան ու գլուխ է արդուկում, թե արգելոցներում ընձառյուծ ենք բազմացնում, եղջերուները վխտում են, էկոտուրիզմն էլ բյուջեի առաջատար եկամտաբերն ա։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5483

Մեկնաբանություններ