«Մի ժամանակ Հռոմը Հանիբալից փրկեցին մկները, քանի որ Հանիբալի փղերի ոտքերի տակ մկներ բաց թողեցին: Շարքերը կազմալուծվեցին, ու Հանիբալը պարտություն կրեց: Իսկ Հայաստանի մկները ոչ թե փրկեցին երկիրը, այլ կործանեցին Հայաստանը»,-հայտարարել է մարքսիզմի ծանր հրետանին` Դավիթ Հակոբյանը: Ավելին, մարքսիստը խոսել է նաև բաց տեքստով: «Հալեպցի Լևոնի խոսքով ասած` «Մխչյանի մուկը» կործանեց երկու հզոր անհատականությունների` գործարար արդյունաբերող Գագիկ Ծառուկյանին և քաղաքական գործամոլ Սերժ Սարգսյանին: Գլխավոր հանցագործը նա է»,-նշել է Հակոբյանն ու հիշել 2008-ին տեսած իր երազը, երբ որպես բժիշկ շտապել է օգնել Լևոնին, սակայն «պուլս չկա»: «Թիկնապահերին հրավիրում եմ ներս, ասում` տարեք, պուլս չկա: Առավոտ արթնացա, ասացի` ֆսյո´, հալեպցի Լևոնը չկա, չընտրվեց»,-երազը մեկնեց մարքսիստն ու պատմեց նախորդ ընտրություններին տեսած երազ-իրականությունը:
Այսուհանդերձ, մարքսիստն այս անգամ ընտրել է Սերժ Սարգսյանին, որպեսզի իշխանափոխությունը վերևից լինի, որպեսզի «Ազատիչը ձերբազատվի իր հանցագործ ոհմակից ու գաղափարական ուղեղներով ձևավորի իր շքախումբը»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »28.07.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |