Այսօր Ազատության հրապարակում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Այսօր մենք այստեղ ենք, որովհետև համաձայն չենք այս ընտրությունների հետ: Ես եկել եմ այստեղ, որ շնորհավորեմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Դուք արեցիք այն, ինչ որ մարդիկ չկարողացան անել տարիներով: Բայց դեռ սա հաղթանակ չէ, սա առաջին քայլ է, բայց դեռ հաղթանակ չէ: Մենք պետք է ստիպենք, որ պետությունը ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներն անվավեր ճանաչի: Պետք է իշխող կուսակցությունը հասկանա, որ չեն ընդունվելու իր որոշումները, և հայտարարվելու է քաղաքացիական անհնազանդություն»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը, հավելելով, որ իրավունք չունեն հետ կանգնելու այս ճանապարհից. «Այս միասնությունը, որ ձեռք բերվեց, մենք պարտավոր ենք պահպանել թեկուզ կյանքի գնով: Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի իրեն ազատել ապօրինի իշխանությունից, և այս անգամ մենք անելու ենք դա»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »28.07.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |