Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մհեր Շահգելդյան. Օլիգարխների եւ քրեականների հետ խորհրդարանական ընտրություններից ոչ մի լավ բան չենք սպասում

Մհեր Շահգելդյան. Օլիգարխների եւ քրեականների հետ խորհրդարանական ընտրություններից ոչ մի լավ բան չենք սպասում
10.02.2017 | 22:39

Օլիգարխների եւ քրեականների հետ խորհրդարանական ընտրություններից մենք ոչ մի լավ բան չենք սպասում՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նա մտահոգ է, որ իշխող կուսակցության տարածքային ցուցակներում կընդգրկվեն նույն որակի թեկնածուներ՝ թաղային «հեղինակություններ» ու օլիգարխներ, որ նախկինում առաջադրվում էին մեծամասնական ընտրատարածքներում: Այդպիսիք կան նաեւ հեռացող խորհրդարանում, եւ նրանք ոչ մի բանով չեն հիշվել՝ ոչ ելույթներով, ոչ օրինագծերով։ «Հիմա տարածքային ցուցակներում նման մարդկանց են հավաքում։ Եթե ընտրությունները նման կերպ ընթանան, դրական տեղաշարժ ես չեմ սպասում»,– ասաց Շահգելդյանը։

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ