ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Էդուարդ Շարմազանով. Պետք է քաղաքական երկխոսության միջոցով լուծենք խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով

Էդուարդ Շարմազանով. Պետք է քաղաքական երկխոսության միջոցով լուծենք խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով
01.05.2018 | 20:38

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աժ նիստում ասաց. «Այսօր շատ կարևոր օր է թե Հայաստանի, թե Արցախի, թե մեր ժողովրդի կյանքում: Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ, որը ոչ միայն գործադիրի ղեկավար է, այլ դե ֆակտո գլխավոր հրամանատար, պետության առաջնորդ և Ղարաբաղյան հիմնահարցում գլխավոր բանակցող: Բայց մինչ այդ, մի քանի խոսքով անդրադառնամ ներքաղաքական իրավիճակին»,-ասաց նա: Այսօր Հայաստանի Հանրապետությունում նոր իրողություններ են և նոր իրավիճակ: Չեմ ժխտում: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն և հասարակությունը «մերոնքների» ու «ձերոնքների» չբաժանելու գործելաոճ: Անկախ նրանից դուք դա ընդունում եք, թե ոչ, դա այդպես է:

Պատմությունն ամեն ինչ և ամեն մեկիս կդնի իր տեղը»: Նա նշեց, որ իրենք երբեք չեն գնացել մերժողական ճանապարհով, պատրաստ են եղել ու պատրաստ են երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրերի: Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան: Նրա խոսքով՝ դեմոկրատիան մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, ճնշման միջոցով փորձել ազդել որևէ պատգամավորի ազատ կամարտահայտության վրա: Պրեսսինգն անթույլատրելի է: «Մենք այստեղ բոլորս հանրության ընտրյալներն ենք, ու մեր խղճի մտոք կընտրենք վարչապետին կողմ կամ դեմ քվեարկությամբ: Վարչապետի մասով: Այսօր մենք ընտրում ենք ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախևառաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ և քաղաքական հստակ գաղափարախոսությամբ: Կանխատեսելի նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետևողական և անփոփոխ: Ով է լինելու ձեր ընտրվելու պարագայում առաջին փոխվարչապետը, մյուսները, ԱԱԾ պետը, նախարարները, ո՞վ, պատասխան չկա... Ընդամենը մի քանի ամիս առաջ դուք և «Ելք» խմբակցությունը պահանջում էիք իշխանություններից դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այսօր ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում իրողությունների փոփոխության մասին, դուք մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կարծում եմ՝ առնվազն արդար չէ: Արցախյան հիմնահարցում դուք որևէ հայեցակարգ չեք ներկայացնում՝ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը, այդ 7 շրջաններն ազատագրվա՞ծ են, թե՞ օկուպացված, դուք բացառում եք դրանց հանձնումը, թե՞ ոչ և առհասարակ որևէ բանակցություն դրա վերաբերյալ, ինչպես եք բանակցելու և այլն: Ասում եք՝ ռազմական բյուջեն կավելացնեք, ինչպե՞ս, ես այդ հարցի պատասխանը չստացա»,-ասաց նա:


Շարմազանովը, անդրադառնալով գաղափարախոսությանը, անհնար է լինել մի քիչ սոցիալիստ, մի քիչ պահպանողական, մի քիչ լիբերալ: Քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն: «Այդպես է քաղաքակիրթ աշխարհում՝ Վաշինգտոնից մինչև Բեռլին ու Մոսկվա: Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի: Մենք ևս մտահոգ ենք մեր հայրենիքում առկա խնդիրներով: Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա ու անարդարություն և անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, մենք պետք է ոչ թե անորոշության, այլ քաղաքական երկխոսության միջոցով լուծենք այդ խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով: Իմ գնահատականները բացառապես քաղաքական են, և այստեղ չկա որևէ անձնական վերաբերմունք: Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դուք ինձ չհամոզեցիք: Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա խոսքս ուզում եմ ավարտել նույն խոսքերով՝ եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ, միասնական, ազգային ու ժողովրդավարական Հայաստան: Աստված պահպանի մեր հայ ժողովրդին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին: Շնորհակալություն ուշադրության համար»,-եզրափակեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 2939

Մեկնաբանություններ