ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

7-րդ գումարման Աժ-ն նույնպես մտադրվել է փոփոխել ԸՕ-ն

7-րդ գումարման Աժ-ն նույնպես մտադրվել է փոփոխել ԸՕ-ն
13.09.2019 | 12:13

7-րդ գումարման Ազգային ժողովը նույնպես կփորձի բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: Հիշեցնենք, որ իշխող քաղաքական ուժն արդեն մի անգամ նման փորձ ունեցել է, սակայն հսկայական աշխատանքեր անելուց, դրույթներ փոփոխելուց հետո օրենսդիրը չընդունեց ԸՕ բարեփոխումների փաթեթը:


Աշխատանքային խմբի համակարգողն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Ավետիսյանն է: Նա «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ձևավորված աշխատանքային թիմը դեռևս կազմակերպչական հարցեր է քննարկել, որ վերաբերել են նիստեր սահմանելու ժամանակացույցին, թեմատիկ առաջնահերթություններին, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության ձևաչափին և այլն:
«Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ՝ մեր մոտեցումն է, որ հասարակական բոլոր կազամկերպությունները, որոնք նույնիսկ նվազագույն մասնագիտական կարողություն ունեն, բայց առնվազն մեկ համապետական ընտրության ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել ու դրա հետ կապված հրապարկած զեկույց ունեն, կարող են դիմել ու մասնակցել ԸՕ-ի շուրջ քննարկումներին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ հիմնական կետեր են բարեփոխվելու, Դանիելյանն ընդգծեց՝ քարոզարշավի ֆինանսավորումը, թափանցիկության ավելացումը, կուսակցության գործունեության երաշխիքների ամրապնդումը, վերահսկողական գործառույթների ավելացումն ու բարելավումը: «Թվարկածներս միայն կուսակցություններին ու քարոզարրշավի են վերաբերում, ընտարական համակարգը շատ ավելի մեծ շրջանակ է ընդգրկում, այնտեղ բազմաթիվ հարցեր կան»,- ամփոփեց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 9749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ