ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Գրա­դա­րա՞ն, դա ի՞նչ է

Գրա­դա­րա՞ն, դա ի՞նչ է
01.10.2019 | 00:15
Երբ ԱԺ-ում գրա­դա­րա­նը տե­ղա­հան ա­րե­ցին և «աք­սո­րե­ցին» ներք­նա­հար­կի մի խուլ ան­կյուն, եր­կար ժա­մա­նակ չէին բա­ցա­հայ­տում, թե ինչ է լի­նե­լու այդ սե­նյա­կում։ Պարզ­վեց՝ գրա­դա­րա­նի տե­ղում լի­նե­լու է նոր բա­ժին՝ փոր­ձա­գի­տա­կան և վեր­լու­ծա­կան վար­չու­թյուն, ո­րի մեջ են մտ­նում պե­տաի­րա­վա­կան, սո­ցիալ-կր­թա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան օ­րեն­սդ­րա­կան, ֆի­նան­սատն­տե­սա­գի­տա­կան փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի և մո­նի­թո­րին­գի ու տե­ղե­կատ­վա­կան բա­ժին­նե­րը։ Բա­ցա­ռու­թյամբ վեր­ջի­նի, մյուս­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րը նախ­կի­նում ի­րա­կա­նաց­րել են հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով­նե­րի փոր­ձա­գետ­նե­րը։ Հարց՝ ու­րեմն ին­չու՞ ա­ռան­ձին վար­չու­թյուն ստեղ­ծել, ե­թե այդ աշ­խա­տանք­նե­րը, այս­պես թե այն­պես, կա­նո­նա­կարգ­վել են ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րում։
Ի դեպ, ԱԺ աշ­խա­տա­կազ­մի կա­ռուց­ված­քից գրա­դա­րանն իս­պառ վե­րաց­ված է, այն միայն ձևա­կա­նո­րեն է տեղ զբա­ղեց­նում խոր­հր­դա­րա­նի կայ­քի գլ­խագ­րե­րում։ Սա­կայն գրա­դա­րա­նի տխուր ճա­կա­տա­գի­րը այս­քա­նով չի սահ­մա­նա­փակ­վում, կր­ճատ­վել է բաժ­նի գրե­թե կե­սից ա­վե­լին, մնա­ցել են ըն­դա­մե­նը եր­կու աշ­խա­տա­կից։ Ստաց­վում է՝ խոր­հր­դա­րա­նին գրա­դա­րան պետք չէ, ո՞վ է գիրք կար­դա­ցո­ղը կամ օ­րեն­սդ­րա­կան, քա­ղա­քա­կան, ի­րա­վա­բա­նա­կան, դի­վա­նա­գի­տա­կան, ազ­գա­մի­ջյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, տն­տե­սա­գի­տու­թյա­նը, պատ­մա­կան, մի­ջազ­գա­յին հար­բե­րու­թյուն­նե­րին, մար­դու ի­րա­վունք­նե­րին նվիր­ված նյու­թեր, մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րեր ու­սում­նա­սի­րո­ղը։ Շեն կե­նա Ֆեյս­բու­քը իր վիր­տուալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, գրա­դա­րա՞նն ում է պետք։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4459

Մեկնաբանություններ