Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Չկա անհամաձայնություն. հարյուր տոկոսով համակարծիք են

Չկա անհամաձայնություն. հարյուր տոկոսով համակարծիք են
04.08.2025 | 19:26

Կյանքում անհնար է, որ բանական երկու մարդ տարիներ շարունակ ամեն ինչում համաձայնեն, անխտիր ամեն ինչում:

Լինի ծնող, կին-ամուսին, ընկեր, ղեկավար...

Այդպես ուղղակի չի լինում:

ՔՊ-ն արդեն 7,5 տարի իշխանության է իր պատուհաս վարչապետով, և չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնի վերոնշյալի որևէ նախաձեռնությանը:

Լինի դա այնպիսի լուրջ հարց, ինչպիսին Արցախի հանձնումն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Եկեղեցու վրա գրոհը, Ցեղասպանության ուրացումը, թե ՀԷՑ-ի խլումը սեփականատիրոջից, «Առավոտ»-ին իր աշխատանքային տարածքից զրկելը...

Ավելի պարզ թեմաներից. լինի անարժեք Սնուփ Դոգի աննորմալ բյուջեով համերգ կազմակերպելը (ի դեպ, Արցախի՝ ամիսներ տևող բլոկադայի օրերին), թե՞ չկրթվածների կողմից մի ամբողջ ազգի «կրթելու» ծրագիր, ուղիղ եթերում խմբով մարդ ծեծող թաղապետ, պետական գումարների թալան (ԱՆԻՖ)…

Կարելի է երկար շարունակել թվարկումը:

Չկա անհամաձայնություն: Հարյուր տոկոսով համակարծիք են:

Որոշեք ինքներդ՝ ի՞նչ է դա կոչվում:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 8595

Մեկնաբանություններ