Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Արսեն Թորոսյան, Ձեր ու ձեր թիմակիցների խոսքերը զրո արժեք ունեն

Արսեն Թորոսյան, Ձեր ու ձեր թիմակիցների խոսքերը զրո արժեք ունեն
26.09.2025 | 11:40

Հիմա կասեմ՝ ինչու։

2023-ի հոկտեմբերի 9-ին, Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրվելուց մեկ օր առաջ, գիշերը երեք հոգով դանակով ինձ վրա մահափորձ արեցին։ Մեկին կարողացա վնասազերծել ու հանձնել ոստիկանությանը։ Պարզվեց, որ նա հայտնի «Գուսիկ» մականունով հանցագործն է, որը նախկինում էլ դատապարտվել էր մարդ դանակահարելու համար։

Բայց մեր «արդար» ոստիկանությունը նրան մի քանի րոպե անց ազատ արձակեց, մնացած երկուսի ինքնությունն էլ մնաց անհայտ։

Իմ դեպքում՝ մահափորձ կատարողի անձը հայտնի էր, բայց ոչ ոք պատիժ չկրեց։

Արսեն Թորոսյան, դուք ու ձեր թիմակիցները գոնե մի քիչ ամոթ ունեցեք ու լռեք նման դեպքերում։

Ինչքան էլ ստատուս գրեք՝ «խիստ դատապարտեք» բռնությունը, մի՛ մոռացեք, որ իշխանությունը դուք եք ու բռնությունը կանխողը դուք եք, ոչ թե ձեր ֆեյսբուքյան «խիստ դատապարտող» ստատուսը։ Ֆեյսբուքյան ստատուսով այս ամենի պատասխանատվությունից չեք փախչի։

Նախապես ներողություն եմ խնդրում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքից, բարեկամներից ու ընկերներից, բայց, ըստ իս, Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը չի բացահայտվի, որովհետև դա քաղաքական սպանություն էր։

Իմ վրա կատարված մահափորձի պարզ օրինակը ստիպում է նման եզրակացության գալ՝ որ նման դեպքերում ոչ ոք պատիժ չի կրում, նույնիսկ այն դեպքում, երբ մահափորձ կատարողի ինքնությունը հայտնի է։

Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին։

Նորից եմ կրկնում՝ կներեք ինձ նման գրառման համար։ Միգուցե ոչ տեղին և ոչ էլ ժամանակին եմ դա անում, բայց ով, եթե ոչ ես, պետք է ասի այն, ինչ ես զգացել եմ և տեսել՝ իրավապահ կառույցի դիտավորյալ իմ վրա կատարված մահափորձի քրեական գործի ծածկադմփոցի մասին։

Արթուր ՉԱԽՈՅԱՆ

Դիտվել է՝ 6156

Մեկնաբանություններ