Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Չեմ հասկանում

Չեմ հասկանում
10.11.2026 | 12:33

Ես անկեղծորեն չեմ հասկանում, թե ո՞րն է իմաստը, մասնագետներին հրավիրել հանդիպման, այդ հանդիպման ժամանակ մեկ-երկու ժամ մասնագետներին պատմել սեփական պատկերացումների մասին, «բացատրել» թե ինչքա՜ն վատ է վիճակը, հետո ասել շնորհակալություն, ցտեսություն։
Ընդ որում՝ հաճախ սեփական թեզերով նույնիսկ էդ մասնագիտության հերն անիծելով։ Հետո զարմանալ, թե հաջորդ հրավերին ինչի՞ չեն արձագանքում․․․
Իմ ընկալմամբ, երբ մասնագետների ես հրավիրում, դու առնվազն պիտի լռես, նրանք խոսեն, որովհետև դժվար թե դու նրանց համար նորություն ասես, որի համար մասնագետը իր բան ու գործը պիտի թողի ու արձագանքի քո հրավերին։
Երբեմն պետք է նաև հարց տալ, թե տվյալ մարդը ինչո՞ւ պիտի իր գործերը թողնի ու գա քեզ լսելու․․․ Հավատացնում եմ, ունկնդրելու ավելի հետաքրքիր բաներ կան, քան լսել մի բան, որը երևի հենց իրենցից եք լսել կամ վերցրել, ձևափոխել, իսկ որ ամենավատն է՝ ձևախեղել։

Արա Լ․ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ