ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անցում իշխանության՝ ավելի փափուկ ձևով

Անցում իշխանության՝ ավելի փափուկ ձևով
24.03.2013 | 20:58

irates.am-ը ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանից հետաքրքվեց, թե ինչ արդյունք կարող է տալ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունը Սերժ Սարգսյանին, համաձայն որի՝ պետք է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ կամ առանցքային պաշտոններում նշանակել ընդդիմության ներկայացրած թեկնածուներին: Արդյո՞ք դա քաղաքական առևտուր չէ:
Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ պարզունակ մոտեցում է հարցին այդ կերպ անդրադառնալը:
«Կարծում եմ, որ դա կոնստրուկտիվ քայլ է: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ արձագանք կլինի Բաղրամյան 26-ից: Ըստ էության, դա նույն անցումն է իշխանության, սակայն ավելի փափուկ ձևով: Միգուցե Սերժ Սարգսյանին հաջողվի ևս չորս-հինգ տարի մնալ իշխանության, ինչին նա այդքան շատ ձգտում է, բայց այդ դեպքում իրական իշխանությունը կանցնի արդար ընտրություններով ձևավորված ԱԺ-ին»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:
Նա կարծիք հայտնեց նաև, որ օլիգարխիան կարող է ժամանակի ընթացքում վերանալ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ