«Բուզանդի ու Ամիրյանի արանքում այնպիսի անճաշակ շենքեր են կառուցվել՝ գավառական սյուներով, որ չես ուզում անցնել էդ կողմերով: Քաղաքապետը պետք է այնպիսի մարդ լինի, որ կարողանա կանգնի ասի` էս շենքը այլանդակություն ա, պիտանի մի բան թող սարքեն, գոնե` գոմ»,- այսօրվա ասուլիսում դժգոհեց Ռուբեն Հախվերդյանը` անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:
Վերջինիս համոզմամբ` Երևանի քաղաքապետ պետք է լինի մարդ, ով լավ է հասկանում քաղաքային տնտեսությունից, «ոչ թե լավ կամ վատ մարդ»։
Հարցին` գո՞հ է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանից, և արդյոք նա համապատասխանո՞ւմ է քաղաքապետի չափանիշներին, երգահանը պատասխանեց. «Շատ հարգանքով ենք Տարոնի նկատմամբ, իր հայրն էլ էր լավ մարդ: Ավանում նա շատ մեծ աշխատանք է կատարել, բայց Երևանում շատ խնդիրներ կան: Հյուսիսային պողոտան շատ անճաշակ է: Մտածում եմ` էդ գարշելի բալկոնները, անպիտան երկաթները ինչի՞ համար են դրված: Գեղացիներից ով ոտը դուրս ա դրել, մի բան տեսել ա, հետո հետ ա եկել, իր տեսածն ա բերել ու դարձել ա Երևանը էկլեկտիկ քաղաք»:
Ռուբեն Հախվերդյանը նաև դժգոհեց, որ իրեն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ. «Երբ ինձ մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ և քաղաքացիական ակտիվությունը շփոթում քաղաքականության հետ, ես դա անգրագիտություն եմ համարում»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »28.07.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |