ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հայկական ազգային տարազ»

«Հայկական ազգային տարազ»
17.05.2013 | 15:11

«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կկայանան նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը և տարազների ցուցահանդեսը:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Երևան քաղաքի պատմության թանգարանը, Անտարես մեդիա հոլդինգը և «Գասպարյան արտ ստուդիան»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ