Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ալեքսանդր Նևսկու շքանշան՝ Եզրաս Սրբազանին

Ալեքսանդր Նևսկու շքանշան՝ Եզրաս Սրբազանին
05.11.2025 | 11:55

Եզրաս Սրբազանին` Վեհափառի եղբորը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրեց Ալեքսանդր Նևսկու շքանշանով (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=1115429273705812), որը ՌԴ ամենաբարձր պարգևներից է։

Մտածում եմ` կարո՞ղ է ժողվարչապետին մի բան պատահի։

Ասենք, թութքը բացվի, գանգրենա սկսվի...

Հավելեմ, որ Սրբազանին սրանք ուզում են բերել Երևան և փակել։

Կանչել էին քննչական՝ իբր վկայի կարգավիճակով։

Այժմ, ըստ հավաստի տվյալների, մեղադրանք է առաջադրվել։

Դե, ինչ ասեմ, տարբեր կերպ են գնահատում մարդկանց Պուտինն ու փաշինյանը։

Տարբեր է նրանց մտածողությունը, ինչը հիանալի արտացոլվում է ՀՀ և ՌԴ որակների մեջ։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ