ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Անանցանելի ջրբաժան

Անանցանելի ջրբաժան
06.08.2026 | 14:45

Օտար քաղաքի հարմարավետ սրճարանում տիրում էր մեղմ աղմուկ։ Սեղանին դրված սուրճը վաղուց սառել էր, բայց նրանց զրույցը գնալով ավելի էր թեժանում։ Առաջինը՝ ինքնավստահ հայացքով ու ձեռքի թեթև շարժումով, նայեց դիմացինին, ով մտասույզ նայում էր պատուհանից այն կողմ հոսող ապահով կյանքին։

- Ինչի՞դ է պետք այդ ամենը,- ասաց նա՝ բաժակը մի կողմ դնելով։- Սեփական բիզնեսն ունես, վատ չես ապրում, մեկ է՝ անդադար Հայաստանի մասին ես մտածում ու խոսում։ Թքա՛ծ ունեցիր իրենց վրա։ Չե՞ս տեսնում, այնտեղ՝ Հայաստանում, իրենց մեկ է։

Դիմացինը լռում էր։ Նրա դեմքի մկանները լարվեցին, բայց նա չընդհատեց։

- Քո երեխաներն այստեղ են ծնվել,- շարունակեց առաջինը՝ ձայնի մեջ ինքնագոհ երանգով,- իսկ դու ստիպում էիր իրենց հայերեն խոսել, նույնիսկ կարդալ ու գրել սովորեցրիր, բայց չէ՞ որ նրանք չեն գնալու այնտեղ ապրելու։ Ինչի՞դ է պետք դա։ Այ տես, իմ որդին Հայաստանում է ծնվել, առաջին դասարանն այնտեղ է ավարտել, իսկ այսօր մեծ մարդ է․ մի քանի ամսվա ընթացքում դադարեց հայերեն խոսել, շնորհալի տղա դուրս եկավ։ Կարևորը՝ սոված ու բոբիկ չեն։ Իսկ թե ինչ է կատարվում այնտեղ՝ Հայաստանում, թող իրենք իրենցով զբաղվեն։ Լավ է, որ այդ պատերազմը պարտվեցին, այդպես էլ պետք էր իրենց։

Երկրորդը հայացքը դանդաղ բարձրացրեց։ Նրա աչքերում խորը, ցավագին լռություն կար։

- Ո՞ւմ՝ «իրենց»,- ցածր, բայց ծանր ձայնով հարցրեց նա։

- Այդ սերժիկ-մերժիկներին,- արհամարհանքով պատասխանեց առաջինը՝ ուսերը թոթովելով։

Երկրորդը խորը շունչ քաշեց։ Նրա համար հայրենիքի պարտությունը քաղաքական գործիչների հաշիվը չէր, այլ սեփական ողնաշարի սառը ցավը։

Նա առաջ թեքվեց, նայեց զրուցակցի աչքերի մեջ՝ առանց բարկության, այլ խորը ցավակցությամբ։

- Ես քեզ կբացատրեմ, բայց դժվար թե հասկանաս,- մեղմ ասաց նա։- Այ տես, կան քրիստոնյաներ, կան մահմեդականներ, իսկ իմ կրոնը հայ լինելն է։

Առաջինը շփոթված ճակատը կնճռոտեց․

- Ուրեմն դու քրիստոնյա՞ չես։

- Ես հայ եմ, ասում եմ քեզ,- հանգիստ, անխախտ ու վերջնական պատասխանեց երկրորդը։

Սեղանի շուրջ տիրեց լռություն։ Օդում կախված մնաց մի անանցանելի ջրբաժան՝ նրանց միջև, ովքեր ապրում են լոկ հարմարավետությամբ, և նրանց, ովքեր ապրում են անբաժանելի ինքնությամբ։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ