«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հանրային լայն մոբիլիզացիա ապահովելու փուլն է եկել. Անդրանիկ Թևանյան

Հանրային լայն մոբիլիզացիա ապահովելու փուլն է եկել. Անդրանիկ Թևանյան
28.05.2022 | 11:18

Նիկոլենք, ինչպես բոլշևկները, առաջարկում են ազգային պայքարը փոխարինել դասակարգային պայքարով, այսինքն, առաջարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի համարել սեփական հարևանին, նախկինին, «սևին», համաքաղաքացիներին։ Առաջարկում են «Ղարաբաղը, Հայաստանի տարածքները հանձնել ու խաղաղ ապրել»։
Ինչպես որ բոլշևիկները դրսից բերվեցին իշխանության ու հանձնեցին ռուսական շահերը (Բրեստի խաղաղության համաձայնագիր)՝ հանուն իշխանության, այնպես էլ սրանք հանուն իշխանության բավարարում են թուրք-ադրբեջանական շահերը՝ վերածվելով թրքաբոլշևիկների։


Մեր խնդիրը նախկին-ներկա կեղծ բանավեճը զրոյացնելը, անցյալին անկեղծ ու ճշգրիտ գնահատական տալն է, Նիկոլ Փաշինյանի բերած ու սպասվող աղետները լայն զանգվածներին բացատրելն ու ապաագայի տեսլականը տալն է։ Սա՛ է Հայաստանի իրական օրակարգը։
Լաոն զարթնել է։ Հիմա Լաոյի հարևանի հետ խոսելու, նրան հակառակորդի կամ անտարբերի կարգավիճակից հանելու և հանրային լայն մոբիլիզացիա ապահովելու փուլն է եկել։

Դիտվել է՝ 7457

Մեկնաբանություններ