«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Այս փուլը տանուլ է տվել ոչ միայն ակտիվ փողոցային պայքար վարած ընդդիմությունը

Այս փուլը տանուլ է տվել ոչ միայն ակտիվ փողոցային պայքար վարած ընդդիմությունը
26.02.2023 | 10:41

Քաղաքական պայքարի այս փուլը ընդդիմությունը տանուլ է տվել։ Պատճառները շատ են՝ սկսած հասարակության ամորֆ վիճակից, մինչև բուն ընդդիմության ստրատեգիական ու մարտավարական սխալները։


Բայց այս փուլը տանուլ է տվել ոչ միայն ակտիվ փողոցային պայքար վարած ընդդիմությունը։ Հավասարապես տանուլ տված են նաև հարթակում սեփական «շեֆի» բացակայությամբ պայմանավորված այդ ողջ ընթացքում մաշված բազմոցներից պիտակներ ու ծաղրանքներ բաշխողները։ Իրենց միայն թվում է, թե սեփական օրակարգ չառաջարկելով, քաղաքական դաշտում բոլորին վարկաբեկելով հասնելու են նրան, որ իրենց «շեֆերը» շվշվացնելով, կարմիր գորգի վրայով հուշիկ քայլերով մի օր մտնելու են կառավարության շենք։ Ոչ դաշտ է մնալու, ոչ գորգ, ոչ էլ շենք։


Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 9044

Մեկնաբանություններ