ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

ՈՒմի՞ց ենք դժգոհում, գրո՛ղը տանի

ՈՒմի՞ց ենք դժգոհում, գրո՛ղը տանի
11.09.2023 | 15:11

Քանի որ Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան,Վրաստանը, Մոլդովան, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, Եվրամիությունը չեն ընդունել Արցախի Հանրապետության նախագահի ընտրության արդյունքները, ապա ՀՀ իշխանությունները ևս չեն ընդունում (մինչ այս պահը չեմ հանդիպել շնորհավորելու փաստի):

Ի դեպ, վաղը, եթե Ռուսաստանն էլ ասի, որ չի ընդունում, հարայ-հրոց կբարձրանա, բայց, գրողը տանի, Հայաստանը, Արցախի հարազատ Հայաստանը ընդունու՞մ է, թե՞ ոչ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6235

Մեկնաբանություններ