Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նիկոլին ծառայողներն ընդամենը գործիք են կապիտուլյանտ հողատուի համար

Նիկոլին ծառայողներն ընդամենը գործիք են կապիտուլյանտ հողատուի համար
03.10.2024 | 09:41

Համոզված եմ` այնքան միամիտ չեք, որ հավատաք, թե արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել ինչ-որ 27 «ուսապարկերի» ստորագրության արդյունքում:

Դա ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր, որով նա փորձում է ապացուցել, որ ՔՊ-ում կա ժողովրդավարություն, այնինչ իր կողմից ԱԺ և կառավարություն բերված ամեն տեսակ եսիմինչերն այնքան կոմպրոմատ ունեն իրենց վրա, որ եթե համարձակվեն ընդդիմանալ ֆյուրերիկի հրահանգներին, ապա շատ արագ կհայտնվեն այն նույն կոտրված տաշտակի առաջ, որի դիմացից Նիկոլն իրենց հավաքել և բերել է իշխանության, ինչպես նաև այս բեմադրությամբ Նիկոլը նվաստացրեց Գրիգորին:

Գիգիշին իր պաշտոնից ազատել է հենց Նիկոլը:

Ազատել է շատ նվաստացուցիչ ձևով. Նիկոլն անձամաբ կարող էր Գրիգորից պահանջել դիմում գրել, բայց ոչ՝ նա այդ ամենին խառնելով այնպիսի խայտառակությունների, ինչպիսիք են «հրեշ» Անդոն, Լուլուն, գաիՇՆԻկ Արմենը, Ալփոն, որոնցից ամեն մեկի վրայի կոմպրոմատները մի քանի «տոննա» են, հիմա արտահոսքերի միջոցով և սեփական ԶԼՄ-ում հոդված հրապարակելով բացահայտում է Գիգիշի «հարստությունն» ու այլ «կոմպրոմատներ»...

Նիկոլին ծառայողները պետք է հիշեն՝ նրանք ընդամենը գործիք են կապիտուլյանտ հողատուի համար:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ