Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արևմուտքը սկսել է փող հաշվել և «քձիբություն» անել

Արևմուտքը սկսել է փող հաշվել և «քձիբություն» անել
21.10.2024 | 11:36

Մոլդովայում և, ըստ իս, նաև առաջիկայում Վրաստանում գրանցվող արևմտամետության կամ կույր եվրաինտեգրման ֆիասկոն խոսում է բացառապես մեկ հանգամանքի մասին: Արևմտյան ինտերվենցիոն մեխանիզմը, հատկապես ուկրաինական քեյսից հետո, սկսել է ծախս-նպատակ-իրատեսություն եռանկյունու մեջ շատ հաշվենկատ դառնալ: Այսինքն, արտաքին ինտերվենցիոն soft power-ի իրագործման ընթացքում սկսել են փող հաշվել և «քձիբություն» անել: Վատ էին սովորել, որ այն, ինչը կարելի է ձրի վերցնել, չարժե դրա համար վճարել:

Նույնիսկ Մոլդովան հասկացավ, որ չարժե ձրի տրվել, իսկ Հայաստանը դեռ շարունակում է սխալ հաշվարկ- առաքելություն մոդուսի մեջ ձրի տրվել: Աչքերդ բացիր, պաշտոնական Երևան, գցել են, գցում են և գցելու են միշտ, երբ զգում են, որ գցողի հետ գործ ունեն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3071

Մեկնաբանություններ