Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մտավորականության մասին

Մտավորականության մասին
25.10.2024 | 14:37

Ամեն կրթված, լավ վարվելաձև ունեցող կամ այդպիսին ցույց տվող մարդ չէ, որ մտավորական է։

Մտավորականը պիտի ունենա գաղափարներ, պայքարի այդ գաղափարների իրականացման համար և համոզի մարդկանց իր իրավացիության մեջ։

Մտավորականը, առաջին հերթին, կեղծ բարեպաշտից տարբերվում է իրերն իրենց անուններով կոչելով։

Մտավորականը չի կարող դուր գալ բոլորին անխտիր։

Մտավորականը պիտի պատրաստ լինի ամեն ինչը բացատրել բնության օրենքներով։

Մտավորականը չի կարող կեղծավոր լինել՝ իշխանավորներին կամ ամբոխներին դուր գալու համար։

Մտավորականը պետք է կարողանա ցույց տալ և ընդունել սեփական սխալներն ու բացթողումները։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 40966

Մեկնաբանություններ