Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Երրորդ տարբերակ ես չգիտեմ

Երրորդ տարբերակ ես չգիտեմ
06.11.2024 | 14:20

Ինձ շ՜ատ հետաքրքիր է՝ Թրամփի ու Հարիսի հայաստանյան մոլի կողմնակիցների մոտիվացիան։

Եթե հարցին նայում ենք ՀՀ շահերի դիտանկյունից, ապա բացարձակ միևնույն է՝ ով է Ամերիկայի նախագահը, եթե ՀՀ վարչապետը գերագույն չնթռլոն է։

Եթե հարցին նայում ենք Ամերիկայի հայ համայնքի տեսանկյունից, ապա տարբեր խմբերի համար ցանկալի թեկնածուն տարբեր է՝ ըստ խմբային շահերի։

Տակը ի՞նչ է մնում։

Կա՛մ Ամերիկա են ուզում տեղափոխվել և ունեն ապագա հայրենիքի քաղաքական զարգացման տեսլական, կա՛մ էլ աշխատում է «Ռեալ-Բարսելոն»՝ ինձ անհասկանալի սինդրոմը։ Երրորդ տարբերակ ես չգիտեմ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Մեկնաբանություններ