Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սա ներքին արտագաղթ է

Սա ներքին արտագաղթ է
10.11.2024 | 06:56

Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը:

Կուզեք անվանեք դա դենացիֆիկացիա: Դա ամենադժվարը տանում են քննադատական մտածողությամբ օժտված մարդիկ:

Տևականորեն չկարողանալով փոխել անընդունելի իրականությունը, բայց և չհարմարվելով այդ իրականությանը, մտածող մարդիկ, որպես հասու ելք, արտագաղթում են:

Փոքր մասը բառի բուն իմաստով՝ լքում են Հայաստանը: Ճնշող մեծամասնությունը ևս արտագաղթում է:

Միայն, թե դա ներքին արտագաղթ է:

2020 թ. ի վեր գրեթե բոլոր մտածող մարդիկ մեզանում իրականում արտագաղթել են:

Դա այն է, երբ պարփակվում ենք ինքներս մեր մեջ, անգամ չենք արտահայտվում, կտրում կամ նվազագույնի ենք հասցնում մեր շփումները շրջապատող այն իրականության հետ, որին մենք չենք հարմարվում: Ապրում ենք իներցիայով: Ինքնամեկուսանում ենք այն միջավայրից ու իրականությունից, որն ամեն րոպե մեզ հիշեցնում, թարմացնում է մեր մեծ տրավման, որը շարունակ ապրում... վերապրում ենք:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3392

Մեկնաբանություններ