Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գերշահույթ՝ ուղևորների գրպանից

Գերշահույթ՝ ուղևորների գրպանից
04.02.2025 | 12:39

Նոր ավտոբուսների ձեռքբերման ծախսով, վարորդների աշխատավարձով ու դիզվառելիքով հանդերձ, Երևանում 1 ուղևորի փոխադրման ինքնարժեքը չի գերազանցում 65 դրամը։ Այսինքն, 100 դրամի պարագայում ևս 35 դրամ շահույթ է ստանում քաղաքապետարանը։

Երևան քաղաքում օրական երթևեկում է 500.000 մարդ։ Դա պաշտոնական թիվ է։

Եթե 100 դրամի պարագայում հանենք նշված 65 դրամ ծախսը, ապա 35 դրամը պետությանը բերում է միջինը 17 մլն դրամ (մոտ 43.000 դոլար) օրական շահույթ։ Ամսվա դեպքում դառնում է առնվազն 542 մլն դրամ (մոտ 1.3 մլն դոլար) շահույթ։ Տարեկան՝ 6.3 մլրդ դրամ (15 մլն դոլար) զուտ շահույթ։

Էլ ի՞նչ են ուզում։ Չե՞ն կշտանում։ Ավելի շա՞տ են ուզում լափել։

Պարզապես Երևանի քաղաքապետարանը ուզում է գերշահույթ ստանալ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5420

Մեկնաբանություններ