Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հողը նրանն է, ով այն պաշտում է

Հողը նրանն է, ով այն պաշտում է
29.04.2025 | 10:00

Հայոց հողը ոչ միայն պահել ու պահպանել է պետք, այլ նաև անաղարտ պահել է պետք։ Այլ հարց է թշնամու պղծությունը, այլ հարց է մեր սեփական հողն ու ջուրը մեր իսկ ձեռքով աղտոտելն ու աղճատելը։

Վրիժառու լինել՝ չի նշանակում միայն ՎՐԵԺԻ փամփուշտը թշնшմու ճակատին շարել, թշնшմուց պաշտպանել մեր Հայրենի հողը, այլ նաև՝ այդ հողը մաքուր և անաղարտ պահել:

Գնացեք քաղաքից դուրս, գնացեք բնություն, անպայման մի քար ճանապարհից վերցրեք, մի աղբ ավել հավաքեք, երբ հանգստի վերջում հավաքում եք ձեր տարածքը:

Հողը նրանն է, ով այն պաշտում է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ