Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Առաջիկա ամիսները կլինեն հատկապես լարված և նոր սպառնալիքներով լի

Առաջիկա ամիսները կլինեն հատկապես լարված և նոր սպառնալիքներով լի
05.10.2025 | 10:37

Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովից հնչող հայտարարություններից երևում էր, որ Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի։ Բրյուսելյան օրակարգում ակտիվորեն քննարկվում է ԵՄ միջոցների հատկացումը Ուկրաինային, նրա արագացված անդամակցությունը և զենքի մատակարարման ֆինանսավորումը։

ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջիկա ամիսները կլինեն հատկապես լարված և նոր սպառնալիքներով լի։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ