ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Մահացու հարցեր 21-րդ դարի խաչագող Նիկոլին

Մահացու հարցեր 21-րդ դարի խաչագող Նիկոլին
09.11.2025 | 12:14

Արևելյան շուկաներում հնում գողության ամենատարածված ձևը հետևյալն էր: Խաչագողերը խմբով մտնում էին շուկա, խմբի անդամները, իբր միասին չեն, սկսում էին կազմակերպված ու ապակենտրոն աղմկել, գոռգոռալ, շուկայի տարբեր հատվածներում կռիվ ու ղալմաղալ սարքել՝ վաճառականների ուշադրությունը շեղել, իսկ այդ աղմուկի ու իրարարանցման մեջ խմբի այն անդամը, որը պիտի աներ հիմնական գործը՝ թռցնում էր երեք կիլոգրամ պանիրն ու աննկատ հեռանում շուկայից: Հետո, երբ իրարանցումն արդեն ավարտվում էր, խմբի անդամները կազմակերպված ձևով հեռանում էին շուկայից, բայց վաճառականներից մեկը հայտնաբերում էր, որ իր 3 կգ պանիրը չկա՝ գողացել են:

Նիկոլը 21-րդ դարի խաչագող է. պատանդ վերցված ուսապարկերի իր բաղաձայն անսամբլի հետ աղմկում է, երբ հանրության ուշադրությունը շեղելու ու մահացու հարցերից թռնելու կամ հերթական գողությունն անելու կարևոր թեմա կա:

Իսկ մահացու նոր հարցերը երեկվանից հետևյալն են.

1. Ո՞վ է քեզ՝ Նիկո՛լ, 2018 թ. ապրիլին խոստացել նշանակել ՀՀ փոխվարչապետ, եթե «դադարեցնես փողոցային պայքարը»: Ո՞վ: Տակն ի՞նչ կա:

2. Դու 2018 թ. ապրիլյան այդ օրերին ի՞նչ շփումներ ես ունեցել ԵՄ-ի դեապան Պյոտր Սվիտալսկու հետ: Ի՞նչ նպատակով:

Դեռ որքա՜ն հարցեր կան:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Արևելյան շուկաներում բռնված խաչագողերին, չնայած, հարցեր չէին էլ տալիս. թարս նստեցնում էին էշի վրա ու ճամփում հեռու վայրեր…

Դիտվել է՝ 3439

Մեկնաբանություններ