Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թևավոր խոսքեր, որ միշտ արդիական են

Թևավոր խոսքեր, որ միշտ արդիական են
25.11.2025 | 19:00

Ոչ մի համակրանք, ընդամենը պրուսական հայտնի խոսքեր՝ Ռուսաստանի հանդեպ մարտակոչեր հնչեցնողների համար։

«Միություններ կնքեցեք ում հետ ուզում եք, սանձազերծեցեք ցանկացած պատերազմ, սակայն երբեք չդիպչեք ռուսներին»։

«Ես գիտեմ ռուսական արջին իր որջից հանելու հարյուրավոր միջոցներ, սակայն չգիտեմ հետ մտցնելու ոչ մի միջոց»։

«Երբեք ոչինչ չնյութեք Ռուսաստանի դեմ, քանզի ձեր յուրաքանչյուր խորամանկության նա կպատասխանի անկանխատեսելի հիմարությամբ»։

Օտտո ֆոն Բիսմարկ

Գերմանիայի կանցլեր (1815-1898)

«Այն պետական գործիչը, ով տեսնում է, որ պատերազմն անխուսափելի է և վճռական չէ առաջինը հարվածելու՝ հանցագործ է իր երկրի հանդեպ»։

Կարլ ֆոն Կլաուզևից

Պրուսական զորավար, թեորետիկ և պատմաբան (1780-1891)

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 4080

Մեկնաբանություններ