Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ո՞վ է հայ ժողովրդի թշնամին

Ո՞վ է հայ ժողովրդի թշնամին
27.11.2025 | 11:27

Հայ ժողովրդի թշնամին նա է՝

ով ժողովրդին բաժանում է սևերի և սպիտակների,

ով կեղծ հավատամք է տարածում, իր իշխանությունը երկարաձգելու համար,

ով քանդում է ժողովրդի պատմական հիշողությունը,

ով ուզում է սահմանադրություն փոխել, որպեսզի գոհացնի իր տերերին։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ