«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               

Ցավալի է տեսնել, թե ինչպես են ոմանք պահի ու կոմպրոմատների թելադրանքով մտնում հակաեկեղեցական արշավի մեջ

Ցավալի է տեսնել, թե ինչպես են ոմանք պահի ու կոմպրոմատների թելադրանքով մտնում հակաեկեղեցական արշավի մեջ
28.11.2025 | 12:54

Նիկոլ Փաշինյանը շատ մեծ վնաս է շարունակում պատճառել հայոց պետությանը ու հայ հանրությանը։ Բայց այդ վնասի մեջ առանձնահատուկ աչքի է ընկնում բարոյազրկությունը, դավաճանությունը, հակապետական կեցվածքը պետական մակարդակով ողջունելն ու խրախուսելը։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են ոմանք պահի ու կոմպրոմատների թելադրանքով մտնում հակաեկեղեցական արշավի մեջ։

Ընդհանուր առմամբ, շատ զզվելի է «հանուն» բարոյականության բարոյազրկությունը խրախուսելը։ Ավելի լավ է մարդ իր արած սխալն ընդունի, պետք եղած դեպքում էլ հանրային պարսավանքի արժանանա, քան թե համաձայնի դառնալ հայոց ինքնության դեմ մղվող համակարգային պայքարի մարտիկ։ Այս բարոյազուրկ ժամանակները կանցնեն, բայց այն մարդիկ, որոնք համաձայնեցին դառնալ դրա մաս, հաստատ իրենց «արժանի» տեղը կունենան հայոց պատմության մեջ, ավելի ճիշտ՝ դրա «չուլանանոցում»:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3358

Մեկնաբանություններ