Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Քաղաքական ճնշումը միշտ ունի հասցեատեր, բարոյական պարտությունը համընդհանուր է

Քաղաքական ճնշումը միշտ ունի հասցեատեր, բարոյական պարտությունը համընդհանուր է
17.01.2026 | 14:39

Աշխարհում կա ընդամենը երկու միլիարդատեր, որոնք իրենց անձնական բարեկեցությունը չեն վերածել վահանի՝ հայրենիքի հաշվին ապրելու համար։ Մարդիկ, որոնք իրենց հարստությունը, կապերը, ազդեցությունը, ընտանիքի անդորրը, սեփական առողջությունն ու անգամ կյանքը դրել են քաղաքական զոհասեղանին՝ ոչ թե իշխանության, այլ հայրենիքի շահերի համար։

Երկուսն էլ հայ են։

Երկուսն էլ մեր ժամանակակիցներն են։

Երկուսն էլ այսօր բանտում են։

Սա փաստ է, ո՛չ հռետորաբանություն, և ո՛չ գովասանք կամ պաթոս։ Եվ հենց այս փաստն է մերկացնում մեր հասարակության մեջ տարածված ամենահարմարավետ արդարացումը՝ «լռում եմ, որ տունս պահեմ», «թթու բառ չասեմ, բիզնեսս չվնասվի», «պաշտոնից չզրկվեմ», «պարգևավճարս չկորչի», «վերևներից չընկնեմ»։

Այս լեզուն քաղաքացիական խոհեմություն չէ։ Սա ինքնապաշտպանություն է՝ սեփական շահի, ոչ թե հանրային պատասխանատվության։

Երբ հայրենիքի համար պայքարը դառնում է ռիսկ, իսկ լռությունը՝ նորմ, հասարակությունը աստիճանաբար կորցնում է իր բարոյական ողնաշարը, կրկնում եմ՝ բարոյական ողնաշարը, իսկ դա կոտրելու համար այս իշխանությունը անում է ամեն բան, քանի որ վերարտադրվելու համար իրեն հենց դա է պետք։ Այդ պահին արդեն խոսքը ոչ թե իշխանությունների մասին է, այլ այդ իշխանությանը լռությամբ սպասարկողների մասին։ Քաղաքական ճնշումը միշտ ունի հասցեատեր, բայց բարոյական պարտությունը համընդհանուր է, բոլորինս է:

Այդ երկու հայերը ոչ մեկին չեն պարտադրել իրենց ընտրությունը։ Նրանք պարզապես բարձրացրել են չափանիշը՝ իրենց օրինակով: Իսկ այդ չափանիշի ֆոնին յուրաքանչյուր լռություն սկսում է հնչել ոչ թե որպես խելամտություն, այլ որպես հարմարավետ կապիտուլյացիա։

P.S. Եթե այսօր նույնիսկ միլիարդը չի դառնում արդարացում լռելու համար, ապա ինչո՞վ է արդարացվում մե՛ր լռությունը։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ