Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Ավտորիտար սոցիալիզմի և լիբերալ դեմոկրատիայի կոմպրոմիս՝ ավտորիտար դեմոկրատիայի տեսքով

Ավտորիտար սոցիալիզմի և լիբերալ դեմոկրատիայի կոմպրոմիս՝ ավտորիտար դեմոկրատիայի տեսքով
06.02.2026 | 17:15

Եթե խորանում ենք ԽՍՀՄ-ի կոլապսի և սոցիալիստական լագերի փլուզման հիմնապատճառների մեջ, ապա դրա ամենալուրջ պատճառը մնում է այն, որ մասնավոր սեփականության իմաստով դա հակասում էր մարդ արարածի բուն էությանը և դրա հետևանքով էլ արտադրողական չէր։

Այսինքն, այս երկու հիմնարար բնույթի պատճառներով սոցիալիզմ կոչեցյալի ռուսական տարբերակը մրցունակ չէր՝ արևմտյան տեսակի կապիտալիզմի համեմատ։

Վերջինս էլ, իր հերթին, որպես մարդկության զարգացման որոշակի հիմք ու պոտենցիալ ունեցող պարադիգմ, սպառելով իր հնարավորությունները, գլորվեց հասարակական տեսակի դեկադանսի գիրկը։

Մի դեկադանս կամ դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ, որի անունն էլ հարմար գտան կնքել որպես լիբերալ դեմոկրատիա։

Վերջինս էլ, ամեն տեսակի նեյնիմները պարելով և ուրիշների հաշվին բարեկեցիկ կյանքի շարունակական վայելումին զուգընթաց, սկսեց կորցնել իր այն նախնական մարդկային հատկությունները, որոնք տանում էին դեպի առաջընթաց ու մարդու կյանքի որակի բարձրացում և աստիճանաբար սկսեց կորցնել իր պասիոնարությունն ու գլորվել հետ՝ այսինքն, դեպի պարզունակ հաճույքներով լի կենսաբանական կյանք։

Այսպիսով, և՛ ռուսական տեսակի սոցիալիզմը իր ոչ մրցունակ էֆեկտիվությամբ, և՛ արևմտյան տեսակի կապիտալիզմը, որ լիբերալ դեմոկրատիայի տեսքով մոտեցավ իր հնարավորությունների սպառմանը, ցույց տվեցին, որ մարդկության կյանքի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ ու լուծումներ։

Այսինքն, ո՛չ մասնավոր սեփականության գաղափարի կեղծ մերժումը, և ո՛չ էլ այդ գաղափարի ֆետիշացումը, փողի ու կապիտալի կուլտի տեսքով, պիտանի չեն մարդկության հետագա կյանքի էֆեկտիվ կազմակերպման համար։

Այն գաղափարը, որ և՛ ռուսական տեսակի սոցիալիզմը, և՛ արևմտյան տեսակի կապիտալիզմը ունեն մեծ թերություններ, և հասարակական կարգի ավելի ռացիոնալ լուծումները այդ երկուսի միջև ինչ որ տեղ են, վաղուց էր քննարկման առարկա, բայց դրա պրակտիկ անհրաժեշտությունը զգացվում է միայն մեր օրերում։

Այս ուղղությամբ Գորբաչովի արած տարերային քայլերն ու դրանց անհաջողությունից բխած Դենսյաոպինի որոշումը՝ կոմունիստական իշխանության ներքո կապիտալիզմի հնարավորության տեսքով, նոր հասակական կարգի սինթեզի սաղմնային վիճակում գտնվող օրինակ է։

Քանի որ ավելի արդարացի հասարակական կարգի փնտրտուքը միշտ բերում է ոչ ցանկալի արդյունքների, ապա մեր պայմաններում խոսքը, անհրաժեշտաբար, պետք է գնա կառավարման էֆեկտիվության իմաստով ավտորիտար սոցիալիզմի և լիբերալ դեմոկրատիայի միջև կոմպրոմիսի մասին, որի ամենահավանական իրականացումն էլ կարող է ունենալ ավտորիտար դեմոկրատիայի տեսք։

Այս ամենը կարող է դիտարկվել ու հիմնավորվել նաև մարդկանց ազատության և իրավունքի տեսանկյունից, քանի որ և՛ դրանց սահմանափակումը ավտորիտար սոցիալիզմի տեսքով, և՛ դրանց անիմաստ ավելցուկը լիբերալ դեմոկրատիայի տեսքով, տուպիկային լուծումներ են։

Եվ դրանց արանքում էլ կան մարդկանց ազատության ու իրավունքի իմաստով օպտիմալ լուծումներ, դեպի ուր կարող են զուգամիտել տարբեր երկրները՝ ամեն մեկը համապատասխան իր մենթալիտետի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 194

Մեկնաբանություններ