Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է
29.07.2026 | 11:53

Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության:

Որքան էլ, որ դա կլինի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսած արշավի տրամաբանական շարունակությունը, այնուամենայնիվ ուզում ես հույս հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի։

ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքները պաշտպանելիս ես ականատես եմ լինում, թե ինչպես են հոգևորի դեմ դուրս եկած իշխանություններն ի վերջո հասնում իրենց անխուսափելի պարտությանը, իսկ Եկեղեցին դուրս է գալիս հաղթանակած:

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է։

Այսօր, երբ ՀՀ վարչապետն ինքն էլ արդեն զգում է, որ իր սկսած արշավն արձագանք ու աջակցություն չի գտնում հայ ժողովրդի կողմից, ճիշտ պահն է կանգ առնելու:

Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և վերջնականապես չդավաճանելու ավանդույթներն ու չխարխլելու պետականության հիմքերը:

Ռոբերտ ԱՄՍՏԵՐԴԱՄ

Դիտվել է՝ 5605

Մեկնաբանություններ