Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Մեր երկրի ներկայիս ղեկավարները 5 անգամ գերազանցել են նացիստական գաղափարախոսի վարքականոնները

Մեր երկրի ներկայիս ղեկավարները 5 անգամ գերազանցել են նացիստական գաղափարախոսի  վարքականոնները
07.08.2026 | 11:50

Համաձայն գեբելսյան՝ երկրի ղեկավարի վարքականոնների, ղեկավարը պետք է 20 տոկոս սուտ ասի։ Այն, խառնվելով մնացած 80 տոկոսի հետ, ժամանակի ընթացքում հանրության կողմից ընկալվում է որպես բացարձակ ճշմարտություն։

Մեր երկրի ներկայիս ղեկավարները ոչ միայն յուրացել են Գեբելսի այս կանոնները, այլև այս 8 տարում ավելի են կատարելագործել դրանք․ 5 անգամ գերազանցել են նացիստական գաղափարախոսի այս պահանջները․ մերոնք 100 տոկոսով են սուտ ասում։

Իրենք էլ գիտեն, որ իրենց մատուցածը զուտ, սովորական, անամոթ սուտ է։ Բայց, դժբախտությունն այն է, որ ժամանակի ընթացքում իրենք էլ սկսում են հավատալ այդ ստերին։ Ոչ միայն իրենք, այլև՝ բոլոր քպականներն ու նրանց նվիրյալներն են սկսում սուտ խոսել՝ առանց այդ մասին դույզն իսկ կասկածելու։ Եվ սուտը դառնում է կյանքի և ապրելու համերկրային նորմ, ապրելակերպ։

Երկիրը սրընթաց կործանման է գնում, սակայն իրենք շարունակում են ստել, կեղծել ու խաբել։ Փորձիր ճշմարտությունն ասել և միանգամից դառնում ես պետության ու երկրի թշնամի, գրեթե՝ դավաճան։ Ու նրանց պետքն էլ չէ, որ կործանվում են հասարակության բարոյական հիմքերը։ Իսկ առանց բարոյականության՝ երկիրը կործանվելու է։

Բայց սրանց համար կարևորը երկիրը չէ։ Նրանք ապրում են իրենց հնարած ստի թագավորությունում և ուրախ են։ Իրենց աթոռներն անսասան են, կյանքը գնում է․․․

Սակայն այս ստի աշխարհը մի օր, հաստատ, փլուզվելու է, և իրենք մնալու են փլատակների տակ։ Իրենք՝ ջհանդամը։ Բայց ժողովուրդն է այս ստերի հետևանքները քաշելու, երկիրն է դառնալու թույլ ու խեղճ․․․ Եթե այսպես շարունակվի՝ հենց այս սուտն է ավերելու մեր տունը։

Պավել Նազարյան

Դիտվել է՝ 3582

Մեկնաբանություններ