ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնի 16%-ը՝ Փաշինյանի համար շատ լուրջ դաս

Մակրոնի 16%-ը՝ Փաշինյանի համար շատ լուրջ դաս
15.09.2026 | 12:16

Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ ընդամենը 16%։ Եվ սա այն դեպքում, երբ Մակրոնը դեռ փորձում է պահպանել իր քաղաքական ազդեցությունը։ Բայց հասարակությունը, կարծես, արդեն իր գնահատականը տվել է։
Իսկ հիմա՝ մի քանի հազար կիլոմետր այս կողմ։
Նիկոլը ճիշտ կանի ուշադիր հետևի Ֆրանսիային, որովհետև քաղաքականության մեջ կա մի պարզ օրենք՝ իշխանությունը կարող է երկար ժամանակ խաբել սեփական քարոզչությամբ, բայց չի կարող անվերջ խաբել իրականությանը։
Մեր երկրի անվտանգությունը թուլանում է, հասարակությունը բաժանված է «սևերի» ու «սպիտակների», իսկ հիմնավոր քննադատությունը ներկայացվում է որպես թշնամություն, իշխանության խոսքն աստիճանաբար բախվում է մարդկանց առօրյա իրականությանը։
Մակրոնի օրինակը պարզապես ցույց է տալիս, որ իշխանության ամենամեծ վտանգը հասարակության վստահության կորուստն է։
Առողջ դատողություն ունեցող մարդիկ իշխանությանը գնահատում են ոչ թե մամուլի հաղորդագրություններով, այլ՝ իրական գետնի վրա։ Այստեղ է, որ Նիկոլը պետք է հասկանա ամենակարևորը՝ իշխանությունը աթոռ չէ, այն ժողովրդի ժամանակավոր վստահությունն է։
Այսօր Մակրոնը վաստակեց 16 տոկոս, վաղը՝ ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ ու այդ պահին այլևս չեն օգնի ո՚չ կարգախոսները, ո՛չ քարոզչությունը, ո՛չ հակառակորդներին արատավորող պատմությունները…
Ու էստեղ հնչում է հարց՝ ի՞նչ արեցիք, պարոնա՛յք թրաշամանուկներ, մեր երկրի հետ, երբ արհեստականորեն ստեղծած էյֆորիայի տակ մարդիկ ձեզ հավատում էին, հը՞․․․

Սոնա ԱՂԵԿՅԱՆ
Դիտվել է՝ 6105

Մեկնաբանություններ