Բաց նամակ կամ երկու հարց՝ 2018-26թթ. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
Պարոն Գրիգորյան, Ձեր կողմից ներկայացրած «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում կան հետևյալ տողերը.
«…Այն ժամանակ, երբ ռուս սահմանապահները դուրս էին գալիս Հայաստան-Ադրբեջան սահմանների 17 կետերից, ՌԴ ԱԴԾ զորքերը դուրս էին գալիս Զվարթնոցի անցակետից, Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա անցակետերից, երբ ԵՄ դիտորդները տեղակայվում էին Հայաստան-Ադրբեջան սահմաններին, երբ ԵՄ-ն Հայաստանին տրամադրում էր խաղաղության գործիքը, երբ Հայաստանը ԵՄ անդամ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն էր սկսում, երբ մեկնարկեց ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, երբ տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը, որի արդյունքում Հայաստանը 270 մլն եվրո աջակցություն ստացավ դիմակայունության ծրագրերի համար, երբ Հայաստանը ԱՄՆ-ի հետ մեկնարկեց «Արծիվ գործընկերներ» զորավարժությունները և ստորագրեց ռազմավարական գործընկերության փաստաթղթերը, այդ ամենի ընթացքում Հայաստանը չուներ ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենք։
Սակայն այդ օրենքի բացակայությունը չէր խանգարում Հայաստանին իրական քայլերով նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և խորացնել համագործակցությունն մյուս գործընկերների հետ։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ ԵՄ անդամակցության մասին օրենքն ընդունելուց հետո։
Հայաստանում սկսեց ավելի տեսանելի դառնալ Ռուսաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական ներկայությունը։ Ռուսամետ քաղաքական ուժերին տրված ձայների թիվը 330 հազարից հասավ 546 հազարի, «Ռոսսոտրուդնիչեստվոն» նախաձեռնեց նոր «Ռուսական տների» բացումը Հայաստանի մարզերում, նոր ատոմակայանի կառուցման հարցում այլևս չի բացառվում ռուսական տարբերակը, իսկ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցությունն արդեն քննարկվում է։ Այս ամենի խորհրդանշական, բայց շատ խոսուն արտահայտությունն այն է, որ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը հայտնվեց ռուսամետ ուժի ձեռքում»:
Այս տողերից հետո ինձ մոտ (կարծում եմ՝ ոչ միայմ ինձ մոտ) առաջանում է մի շատ տրիվիալ, բայց տրամաբանական հարց.
Արդյոք այս տողերը կարելի՞ է դիտարկել որպես Նիկոլ Փաշինյանին ներկայացված մեղադրանք առ այն, որ նա այս քայլով մեծացրել է ՀՀ կախվածությունը Ռուսաստանից և խոչընդոտել Հայաստանի անվտանգային հարցերի և տնտեսության իրական դիվերսիֆիկացմանը:
Հարց 2
Եթե՝ այո, ապա ի՞նչ եք կարծում, դա դիլետանտության հետևա՞նք է, թե՞ կանխամտածված քայլ:
Կարեն Քոչարյան