ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մանկական աղքատությունը տարբերվում է ըստ տարածաշրջանների

Մանկական աղքատությունը տարբերվում է ըստ տարածաշրջանների
01.06.2013 | 16:50

Ըստ վիճակագրական ծառայության 2011թ տվյալների, մեր երկրում մինչև 18 տարեկան երեխաների 4,7 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 4,7 տոկոսը` աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատ են հանրապետության բնակչության համապատասխանաբար 3,7 և 35,0 տոկոսը: Այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են ընդհանուր աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցրած:

Վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների տվյալներով, մանկական աղքատութունը տարբերվում է ըստ տարածաշրջանների: Օրինակ, քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը 2011թ.( 2012-ի տվյալները դեռ պատրաստ չեն) կազմել է 6,1 տոկոս, գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 2,4 տոկոսի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը, համապատասխանաբար, 41,6 տոկոս է 42,5 տոկոսի համեմատ:
Մանկական աղքատության ցուցանիշներն էապես տարբերվում են` կախված տնային տնտեսություններում երեխաների թվաքանակից, նրանց տարիքից, հաշմանդամ երեխաների առկայությունից, սեռից և այլն:
Մինչև 18 տարեկան երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 56,8 տոկոսը, իսկ բազմանդամ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 8,8 տոկոսը:
Երևանում ծայրահեղ աղքատ է երեխաների 3,8 տոկոսը, Արմավիրում` 5,6 տոկոսը, Լոռիում` 6,8 տոկոսը, Կոտայքում 8,1 տոկոսը, Շիրակում` 8,2 տոկոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ