Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՀՀ պատմությունն անկախության համար պայքար է

ՀՀ պատմությունն անկախության համար պայքար է
22.09.2013 | 13:49

Երեկ Գյումրու Թատերական հրապարակում նշում էին ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձը։ Ելույթ էին ունենում մարզի մշակութային խմբերը, անհատ կատարողները։ Մեզ հետ զրույցում գյումրեցիները ոչ այնքան կարևորում էին անկախություն ունենալ-չունենալը, որքան բարեկեցիկ ապրելը։ «Ո՞ւմ է պետք անկախությունը, որ քաղաքը դատարկվում է, աշխատատեղ չկա։ Խորհրդային տարիներին անկախ չէինք, բայց Լենինականն ապրում էր, շնչում, ծաղկում։ Երկրաշարժը որ չլիներ… Էդ երկրաշարժը բոլորիս տունը քանդեց»,- ասում է Մնացական Ղազարյանը։
Երիտասարդներն այլ կերպ էին ընկալում անկախությունը։ Անահիտ Եղիազարյանը նշում է, որ բացարձակ անկախություն գոյություն չունի։ Ինքն իրեն լիարժեք անկախ չի համարում, քանի որ տարբեր շղթաներով կապված է շատ հանգամանքներից։ Իսկ ՀՀ անկախությունը մեր պատմության ամենամեծ ձեռքբերումն է համարում, քանի որ մեր պատմությունը, ըստ Անահիտի, անկախության համար պայքար է հիշեցնում։

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ