Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Դեկլարատիվից դեպի պրագմատիզմ

Դեկլարատիվից դեպի պրագմատիզմ
31.10.2013 | 17:43

Ինչպե՞ս է արձագանքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, որոնցով նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը միայն կոլեգիալ սկզբունքներով է կայացնում որոշումներ և արձագանքում հայտարություններին: Միաժամանակ՝ Անուշ Սեդրակյանը, որպես իր անձնական կարծիք, նշեց, որ նման հայտարարությունները բնավ նորություն չեն:

Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ նման հայտարարությունների հետևում չեն գնահատվում իրական քաղաքական ռիսկերը:
«Ժամանակն է, որ հնչեն պրագմատիկ հայտարարություններ քաղաքական կուրսերի, քաղաքական կողմնորոշումների, դրանց հետևող քաղաքական ռիսկերի մասին»,- մեր զրույցի ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը: Մեր զրուցակիցը կարծում է, որ խնդիրը ոչ թե քաղաքական անձերն են, այլ՝ այն համակարգերը, որոնք մեզ բերել, հասցրել են մինչև սեպտեմբերի 3-ին ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու մասին կայացրած որոշում: Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հայտարարությունները պետք է դադարեն դեկլարատիվ բնույթ կրելուց և գնահատեն իրական քաղաքական և տնտեսական ռիսկերը, որոնք վերաբերում են արտագաղթին, Մաքսային միությանն ու ԵՄ ասոցացման համաձայնագրին:

Անուշ Սեդրակյանը բերեց նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի օրինակը, որը նախօրեին ՀԱՊԿ համաժողովի ժամանակ իր բողոքն էր արտահայտել առ այն, որ հայերեն թարգմանություն չէին ապահովել, ինչն էլ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Նա կարծում է, որ հենց նման քայլերն ու գործողությունները կարող են ազդեցություն ունենալ, ոչ թե՝ բազմիցս հնչեցրած հայտարարությունները:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ