Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի գործել

ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի գործել
01.02.2014 | 18:01

Եվրոպական միության խորհրդատվական խումբը իր գործունեությունը Հայաստանում ավարտում է 2014-ի ապրիլին, փորձագիտական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին կշարունակվի՝ քաղաքական համաձայնություն կա, հստակեցվում են մեխանիզմները՝ ասաց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ