Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պատրիսիա Կաասը` Երևանում

Պատրիսիա Կաասը` Երևանում
13.02.2014 | 21:22

«Միակ բանը, որ սազում է անխտիր բոլորին, սերն է»

Պ. Կաաս

Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կաասը:
Հանրահայտ երգչուհին Հայաստան է այցելելու («Kaas Chante Piaf») «Կաասը երգում է Պիաֆ» ալբոմի համաշխարհային շրջագայության շրջանակում:
Համերգը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մարտի 9-ին:
Տոմսերի արժեքը 5000-50000 դրամ է:
Կաասը ֆրանսիացի ամենահայտնի երգչուհիներից է, ով իր երաժշտական երկարամյա կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 16 մլն ձայնասկավառակ: Նրա առաջին հանրահայտ հիթը «Մադմուազելը, որ բլյուզ է երգում» երգն է:
Ինչ-որ ժամանակ նրան սիրում էր ամենագեղեցիկ տղամարդը: Ասում են, երբ Պատրիսիային հանձնել են «Տարվա ձայն» տիտղոսը, հաղորդավար Ալեն Դելոնը ի լուր աշխարհի գոռացել է. «Հիմա դուք կտեսնեք մադմուազել Կաասին: Նա աստվածային գեղեցկությամբ օժտված կին է և մեծ երգչուհի: Ես սիրում եմ նրան»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ