ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Եթե Ռուսաստանը հիմա էլ չսթափվի, հետո շատ ուշ է լինելու

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Եթե Ռուսաստանը հիմա էլ չսթափվի, հետո շատ ուշ է լինելու
05.03.2014 | 14:00

Ղրիմը պատմականորեն Ռուսաստանինն է, այն նվաճվել է բազմակի կռիվներով, ռուս զինվորների արյան գնով: Այն ռուսական տարածք է և Խրուշչովի թեթև ձեռքով նվիրվեց իր հայրենակիցներին` ուկրաինացիներին: Հիմա Ռուսատանը, Ղրիմի ռուսները պայքարում են իրենց իրավունքների, իրենց անկախության համար: Ռուսաստանը, բնականաբար, ողջունում և հրճվանքով ընդունում է Ղրիմի այդ որոշումը: Եվ դա բնական է: Նրանք հիշում են պատմական արդարության վերականգնումը, պատմական տարածքները, ինքնորոշման իրավունքը, թքելով տարածքային ամբողջականության սկզբունքի, արևմտյան երկրների կարծիքի վրա:
Հիմա հարց եմ տալիս մեր բարեկամներին` ռուսներին, նրանց իշխանություններին՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք ճանաչում հայկական պատմական Արցախի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չէ՞ որ դա նույնպես պատմականորեն մերն է` հայերինս:
Դուք ձեր տղամարդկային խոսքը չասելով, ձեզ նվիրված, շատ քիչ մնացած բարեկամներին անշահախնդիր չօգնելով, նրանց նվիրվածությունը չգնահատելով, հայտնվեցիք ձեր տարածքները, ձեր ուժը, ձեր հզորությունը կորցնելու իրական վտանգի առաջ:
Եթե Ռուսաստանը հիմա էլ չսթափվի, հետո շատ ուշ կլինի: Գուցե ժամանա՞կն է, որպեսզի Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, վերջնականապես ասի իր տղամարկային խոսքը՝ ի պաշտպանություն Հայաստանի: Այլապես նա կկորցնի նաև եղածը, կկորցնի մնացած հատուկենտ բարեկամներին, վերջնականապես կկորցնի հավատն իր հանդեպ:
Եթե արդեն չի կորցրել կամ կորցնելու ընթացքի մեջ չէ:

Դիտվել է՝ 4706

Մեկնաբանություններ