Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Էրդողանի դուստրը հնարավոր է գլխավորի իշխող կուսակցությունը

Էրդողանի դուստրը հնարավոր է գլխավորի իշխող կուսակցությունը
09.01.2015 | 11:12

«Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դուստր Սումեյե Էրդողանը կարող է հավակնել իշխող կուսակցության նախագահի պաշտոնին, գրում է haqqin.az-ը։ Լրագրողների հարցերին պատասխանելով՝ քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Սումեյե Էրդողանը կուսակցության աշխատանքում ակտիվ դեր կստանձնի։ Սոյլուն կարծում է, որ Սումեյեն այդ քայլից հետո կդառնա ամենահզոր քաղաքական գործիչներից մեկը քաղաքական դաշտում։
Նա ասել է, որ իր կարծիքով, ամբողջ աշխարհում էլ քաղաքական գործիչները քաղաքական դաշտ են բերում իրենց ընտանիքի անդամներին։ Կուսակցության նախագահի տեղակալը կանխատեսել է, որ իշխող կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կհավաքի ձայների 50%-ից ավելին։

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ